Հանրագիտարան
ԱՐՈՒՍ ՂԱԶՈՒՄՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է Հայաստանի Իջևան քաղաքում: 1930թ. ավարտել է Երևանի Առաջին պետական (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) թատրոնի ստուդիան: Խաղացել է շրջիկ թատերախմբերում: 1934թ-ից եղել է Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել, Շուշան), Գ.Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (Նազլու), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անույշ), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Նատաշա), Ա.Բարսեղյանի «Ծաղկասար» (Զվարթ), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Նուբար), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլ ներկայացումներում: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Ստեփանակերտում։