Zark Foundation

Արսեն Այտընյան

Արսեն Այտընյան

Լեզվաբան, բանասեր

7 հունվար, 1825 - 8 հուլիս, 1902

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1835թ-ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ: Դասավանդել է Զմյուռնիայի և Կ.Պոլսի Մխիթարյանների վարժարաններում, զբաղվել գիտական գործունեությամբ: 1842թ-ից եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, 1886թ-ից` աբբահայր: 1885թ. մշակել, հարստացրել ու հրատարակել է Վ.Չալըխյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի...» գիրքը: 1887թ. հիմնել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը: Նրա գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866թ.) աշխատությունը, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայերենագիտության պատմության մեջ: Այն բաղկացած է ընդհանուր տեսական («Նախաշաւիղ») և բուն քերականական մասերից ու հավելվածից: Լեզվի զարգացումն ընկալել է բնաշրջ. (էվոլյուցիոնիստական) տեսանկյունից: Նրան է պատկանում հայոց լեզվի պատմության առաջին գիտական շրջանաբաժանումը (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար), բարբառների դասակարգումն ըստ աշխարհագրական սկզբունքի: Նա գրաբարը գնահատել է որպես ճոխ ու զարգացած լեզու, միաժամանակ ընդգծել, որ ասպարեզը պետք է տրվի աշխարհաբարին: Այդ նկատառումով էլ գրել է արևմտահայ աշխարհաբարի քերականությունը: Մահացել է Վիեննայում: