Zark Foundation

Արվին Քոչարյան

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

Ծնվել է 1979թ. հունիսի 27-ին, Թեհրանում։ Սովորել է Թեհրանի Արվեստի պետական համալսարանի գրաֆիկայի բաժնում: 2001թ. տեղափոխվել է Հայաստան, որտեղ 2008թ. ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 14 տարեկան հասակից, Թեհրանում, զուգահեռ գրաֆիկ-դիզայնի հետ լուսանկարչությունը շարունակել է որպես մասնագիտություն։ 2005թ. հիմնադրել է «Արվին Քոչարյան Փրոդաքշնս» ընկերությունը։ Համագործակցել է բազմաթիվ երգիչ-երգչուհիների, դերասանների, մի շարք կազմակերպությունների և մեծ ընկերությունների հետ։ 2009թ-ից ստեղծել է իր «Միստիկուս» գեղարվեստական լուսանկարչության խորագիրը, որը անդրադառնում է մարդկանց ներքին աշխարհի մելանխոլիկ, հոգեկան ու էմոցիոնալ աշխարհին ու ժամանակակից լուծումներով դա լուսանկարի միջոցով ներկացնում է հանրությանը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Գերմանիաում ու ԱՄՆ-ում։ Եղել է մի շարք նախագծերի և հեռուստատեսային հաղորդումների ժյուրիի անդամ: