Zark Foundation

Արփիկ Ղազազյան

Արփիկ Ղազազյան

Դերասանուհի

5 մայիս, 1919 - 4 սեպտեմբեր, 1987

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Եղել է ճարտարապետ Գրիգոր Ղազազյանի քույրը: 1938թ-ից (ընդհատումով) եղել է Արթիկի, Ալավերդու, 1953-86թթ՝ Կամոյի (այժմ՝ Գավառ) թատրոնների դերասանուհի: Դերասանուհու խաղացած ներկայացումներից են՝ Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Ասթինե), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ), Ա.Բաբայանի «Մոր սիրտը չի խաբում» (Մանուշ), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Շողակաթ), Ց.Յույի «Թայֆուն» (Շիպին), Մուրացանի «Ռուզան» (Մայր Թենի) և այլն: 1986թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Կամոյում (այժմ՝ Գավառ), թաղված է Գյումրիում։