Հանրագիտարան

ԲԱՂԴԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Մազրա գյուղում (այժմ` Բարձրավան): 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1959-76թթ եղել է Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցի ղեկավարը, 1976թ-ից` գլխավոր մասնագետ: Նրա նախագծերով կառուցվել են Վանաձորի կենտրոնական հայկական հրապարակի համալիրը (1955-60թթ), Երևանում` ճոպոնուղու կայարանները (1962-64թթ), «Էրեբունի» թանգարանը (1968թ.), մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1980թ.), Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի «Աֆրասիաբ» թանգարանը (1970թ.), Սբ. Էջմիածին վանքում` «Վանատուն» հյուրանոցը (1972թ.), «Գանձատուն» թանգարանը (1982թ.), 1970-80-ականներին իրականցվել ոսկերչական կերտվածքներ` «Հայոց այբուբենը» և այլն, հայկական եկեղեցիներ` Ներքին Դվինում, Սպիտակում, Նորքում (Երևան), Օդեսայում, Գյումրիում (հնգագմբեթ Սբ. Հակոբ Մծբնացի, օծվել է 2002թ.), բնակելի, վարչական շենքեր Երևանում և այլն: Կազմել է «Հայկական եկեղեցիներ» ալբոմը (1970թ.), գրել տեքստերը: Հեղինակել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ, Սբ. Ներսես Շնորհալի շքանշանները: 1989թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական մրցույթի դափնեկիր, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալակիր: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման, 1997թ.` Հայ եկեղեցու Սբ. Գրիգոր Լուվորիչ շքանշանի: Մահացել է Երևանում: