Zark Foundation

Բեգլար Ամիրջանյան

Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

2 հուլիս, 1868 - 18 մայիս, 1937

Ծնվել է Թիֆլիսում: Ներկայացել է նաև «Ամիրջան» բեմական անունով: 1885թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և հանդես է եկել մենահամերգներով: 1886թ., Մակար Եկմալյանիհրավերով, երգել է Պետերբուրգի հայկական եկեղեցում: 1886-89թթ սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: 1894թ. ավարտել է Միլանի կոնսերվատորիան: 1894թ. «Ֆաուստի» Վալենտինի դերերգով հանդես է եկել Իտալիայի Թուրին, Ջենովա և Միլան (Լա Սկալա) քաղաքներում: 1895թ. իտալական օպերային թատրոնի կազմով հանդես է եկել Մոսկվայում: 1896-99թթ եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ: 1899-1916թթ հանդես է եկել է Պերմում, Իրկուտսկում, Դոնի Ռոստովում, Օդեսայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Սարատովում, Վորոնեժում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Աստրախանում, Կիևում, Խարկովում և այլուր: Եղել է նաև Թիֆլիսի արքունական թատրոնի, ապա` Պետերբուրգի ժողովրդական տան օպերայի մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ռուբինշտեյնի «Դև» (Դև), Վերդիի «Աիդա» (Ամոնասրո), «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), Գունոյի «Ֆաուստ» (Վալենտին) և այլն: 1913թ-ից երգեցողություն է դասավանդել Պետերբուրգում, 1916թ-ից` Թիֆլիսում: 1921թ., նրա նախաձեռնությամբ, բացվել է 5 ժողովրդական երգի դպրոց, որոնցից մեկում նա դասավանդել է մինչ 1932թ.: Համագործակցել է Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայիհետ: 1932թ. նկարահանվել է «Շակիր» ֆիլմի գլխավոր դերում: Մահացել է Թբիլիսիում: