Հանրագիտարան

ԲԵՐՋ ՔԱՐԱԶՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1978թ. ապրիլի 14-ին, Երևանում։ 1982թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ 1995թ. ավարտել է «Լազար Նաջարյան, Գալուստ Գյուլբենկյան» կենտրոնական վարժարանը և վերադարձել Հայաստան։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 2000թ.: Սովորել է Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: 2001-03թթ սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում: Աշխատել է «Տաղարան», հնագույն երաժշտության համույթում: 2004թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ժերմոն), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Ռոսսինիի «Մոխրոտը» (Դոն Ռամիրո), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Պողիկտոս), Ա.Հարությունյանի«Սայաթ-Նովա» (Սայաթ-Նովա) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: Հանդես է գալիս նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երգչախմբում և Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում: 1997թ. դարձել է Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական, 2006թ.՝ Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթների դափնեկիր: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: