Հանրագիտարան
ԲՅՈՒԶԱՆԴ ԹՈՓԱԼՅԱՆ
Բանաստեղծ, գեղանկարիչ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Սիրիա, ապա՝ Ֆրանսիա: 1930-ական թվականներին հաճախել է ժուլիան և Գրան-Շոմիեր ակադեմիաներ: Փարիզում հրատարակել է «Անդաստան» հանդեսը, Շահան Շահնուրի հետ մասնակցել «Մենք» գրական խմբի համանուն պարբերականի լույսընծայմանը: Տպագրել է «Այգահանդես» (1930թ.), «Արևագալ» (1936թ.), «Համայնական սեր» (1950թ.), «Հրախաղություն» (1952թ.), «Արձանագիր» (1959թ., նույնը լույս է տեսել ֆրանսերեն. «Jinserit», 1962թ.), «Լուսածնունդ» (1964թ.) ժողովածուները, որոնց մեծ մասը նկարազարդել է ինքը: Հեղինակն է նաև ֆրանսերեն լույս տեսած «Աշխարհի օրը» (1959թ., «Le joure du Monde») գրքի: Գեղանկարչական լավագույն աշխատանքներից են ծովափնյա բնանկարների ու հեծյալների նկարաշարերը («Ձիավորներ», 1956թ., «Հեծյալն աշտարակի մոտ», 1960թ., «Կանաչ տեսիլ», 1969թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1961թ.), Բեյրութում (1967թ.), Երևանում (1969թ.): Մահացել է Փարիզում: