Հանրագիտարան
ԳԱԲՐԻԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կինոռեժիսոր, կինոօպերատոր
Ծնվել է Բաքվում: Դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է տեղի կինոստուդիայում` որպես լուսավորող: Հետագայում այդտեղ կազմակերպել է մուլտֆիլմերի ստուդիա: 1941թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը: Դիպլոմային աշխատանքի համար ներկայացրել է «Տարաս Բուլբա» ֆիլմը: Որպես օպերատոր նկարահանել է «Փիղը և պարանը», «Առաջին դասարանցին», «Մայիսյան գիշեր կամ խեղդվողը», «Պոեմ ծովի մասին», «Վասիլի Սուրիկով» և այլ ֆիլմեր: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Մեղսավորը» (1962թ.), «Կառուցվում է կամուրջ» (1965թ.), «Միայն երեք գիշեր» (1969թ.), «Ջերմ ձյուն» (1972թ.), «Արձրևային նկար» (1977թ.), «Դեպի տուն» (1982թ.), «Բաժանում» (1984թ.), «Իվան Ահեղ» (1987թ.) և այլն: Գրել է նաև սցենարներ ֆիլմերի համար: 1977թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: