Հանրագիտարան
ԳԱԼՈՒՍՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հրապարակախոս, լրագրող
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ 1887թ. ավարտել է տեղի Հայոց միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը։ 1889թ-ից Կ.Պոլսում աշխատակցել է «Մասիս» և այլ պարբերականների, 1890-ական թվականների սկզբներից՝ Կ.Պոլսի «Հայրենիք» օրաթերթին՝ «Ճամբուն երկայնքը» ընդհանուր խորագրով, տպագրելով գյուղական գեղեցիկ պատկերներ։ Հետագայում աշխատակցել է նաև «Բյուզանդիոն», «Արևելք» և այլ թերթերի՝ գրելով գիական, բանասիրական բազմաթիվ հոդվածներ, նաև պատմվածքներ: 1898թ-ից խմբագրել է «Բյուրակն» թերթը, գործուն պայքար ծավալել արևմտահայ գրական լեզվի մաքրության, գրականության ժողովրդայնության համար։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ Կ.Պոլսի Էսայան վարժարանում, Ռոդոսթոյում և Մուշում։ 1898թ. նշանակվել է Ռոդոսթոյի Հովնանյան վարժարանի տնօրեն, ապա նույն պաշտոնով աշխատել Պրուսայում: Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Մուշի Մխիթարյանների դպրոցում: Հայերենի է փոխադրել Հաքսլիի «Գիտական զրույցներ» գիրքը։ Օգտագործել է Նուրհան ծածկանունը: Մահացել է Կոստանդնուպոլսում: