Zark Foundation

Գայանե Խաչատրյան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

9 մայիս, 1942 - 1 մայիս, 2009

Ծնվել է Թբիլիսիում: 1955թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 14 իգական դպրոցը: Զուգահեռաբար սովորել է Յակոբ Նիկոլաձեի անվան գեղարվեստական ուսումնարանին կից գեղարվեստական դպրոցում` մանկավարժ Գուգուլի Քուրդիանիի դասարանում: 1962թ-ից աշակերտել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին: 1965թ. ավարտել է Ն.Նիկոլաևի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Հեղինակել է շուրջ 700 յուղաներկ և գծանկարային աշխատանք: Ստեղծագործել է հիմնականում կոմպոզիցիայի բնագավառում։ Գործերից են` «Նարնջե օրվա շքերթ» (1983թ.), «Բակը` ջութակ» (1983թ.), «Կառնավալ. Մուշտաիդ» (1983թ.), և այլն: Աշխատանքներից ցուցադրվել են մի շարք քաղաքներում` Փարիզ, Լիսաբոն, Երևան («Ափսեի կլոր տարածությունը» ցուցահանդեսում, 2005թ.) և այլուր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1971թ., 1978թ.): Կտավները գտնվում են Իտալիայի, Հոլանդիայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ավստրիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հեղինակավոր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է Թբիլիսիում: