Հանրագիտարան

ԳԱՅԱՆԵ ՄԱԼՈՒՄՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 17-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Սովորել է տեղի Խ.Աբովյանի անվան թիվ 9 դպրոցում։ 1974-78թթ սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում, 1978-81թթ՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժնում՝ «Խորհրդահայ գրականություն» մասնագիտությամբ։ 1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի գաղափարական բովանդակությունն ու պոետիկան» վերնագրով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2005թ. ստացել է դոցենտի գիտական աստիճան։ 1985-96թթ աշխատել է Վանաձորի թիվ 9 և թիվ 30 դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1999թ-ից աշխատում է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի գրականության ամբիոնում։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ՝ նվիրված դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությանը՝ «Պարույր Սևակի ստեղծագործության աղբյուրները», «Պարույր Սևակի պոեմների պատկերավորության միջոցները», «Սիստեմը… հայտնաբերել ներսից», «Ամենամեծ դու նահատակ…», «Անլռելի զանգակատուն» պոեմի կառուցվածքը», «Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերլուծման մեթոդիկայի մասին», «Որպես խաչված գեղեցկություն», «Պարույր Սևակի «Վերնագիրը վերջում» շարքը», «Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակը», «Գրականությունը ներքին մեկնություն է…», «Ակսել Բակունցի պատմվածքների լեզվաոճի ուսուցումը», «Ժամանակակից ու հավերժական «Քաջ Նազարը», «Սիմֆոնիզմի և պոլիֆոնիզմի սկզբունքը Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմում», «Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի ոճական առանձնահատկությունները», «Հովիկ Հովեյանի «Կեսգիշերային լիբրետո» ժողովածուն», «Պարույր Սևակի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» պոեմի գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները», «Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը», «Նարինե Կռոյանի «Ճարճատուկի ծաղիկը» պատմվածքների ժողովածուն», «Պերճ Զեյթունցյանի երկու դրամաները», «Հ.Մաթևոսյանի «Տերը» վիպակը», «Հոգով խելառը (Շիրազ)», «Ճիլիմոնը Էլֆիք Զոհրաբյանի համանուն պատմվածքում»: