Հանրագիտարան
ԳԱՐԵԳԻՆ ԶԱՔՈՅԱՆ
Կինոռեժիսոր, կինոգետ
Ծնվել է 1947թ. ապրիլի 5-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976թ. ստացել է արվեստների մագիստրոսի կոչում Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստիտուտում: 1985թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ: 1991թ. հիմնադրել է Հայաստանի ազգային ֆիլմադարանը, որը տնօրինել է մինչ 1998թ.: Հրատարակել է կինոյի պատմության վերաբերյալ հոդվածներ և գրքեր, նկարահանել և հեղինակել է 12 ֆիլմ: 2012թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչն է և «Լույս» կինոստուդիայի ռեժիսորը: Նկարահանած ֆիլմերից են` «Միգնոր» (1989թ.), «Կալանավորների արվեստը» (1997թ.), «Քաջարան` քարի մետամորֆոզը» (2001թ.), «Փարաջանով. մենախոսություն և ժառանգություն» (2005թ.), «Պատարագ» (2005թ.), «Համո Բեկնազարյան, մենախոսություն» (2006թ.), «Մեղադրվում է ինքնասպանության մեջ» (2011թ.), «Հա՛յր մեր, տո՛ւր մեզ ազատություն» (2013թ.): 2015թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: