Zark Foundation

Գեդեոն Միրաղյան

Գեդեոն Միրաղյան

Դերասան

28 հունիս, 1859 - 27 հունվար, 1919

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Գևորգ Միրաղյանի եղբայրը: 1887թ-ից դասավանդել է Հավլաբարի (Թիֆլիս) ծխական, Ներսիսյան, Արհեստավորաց դպրոցներում։ Պրոֆեսիոնալ թատրոնի բեմ է բարձրացել 1884թ.։ 1889թ-ից խաղացել է նաև վրացական թատրոնում՝ Գեդևանով ազգանունով։ Եղել է կատակերգական և բնութագրական դերերի լավագույն մեկնաբան։ Լավագույն անձնավորումներից են՝ Պեպո, Գիժ Մոզի, Զամբախով, Իսայի (Գ.Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Բոբչինսկի (Ն.Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Վ.Շեքսպիրի «Համլետ»), Հակոբ (Ա.Ցագարելիի «Խանումա»), Սգանարել (Մոլիերի «Դոն Ժուան») և այլն։ Հեղինակել է մի շարք թարգմանություններ (Ա.Ցագարելիի «Սիբիրական»-ը, 1908թ., և այլն)։ Աշխատակցել է «Գեղարվեստ», «Հուշարար», «Մշակ» և այլ պարբերականների, գրել հոդվածներ արվեստի մասին։ Մահացել է Թիֆլիսում: