Zark Foundation

Գեորգի Գեորգիյանց

Գեորգի Գեորգիյանց

Բալետի արտիստ, պարուսույց

1 հուլիս, 1912 - 25 փետրվար, 2009

Ծնվել է Աստրախանում: Եղել է բալետի արտիստ Պավլինե Բուռնազյանի ամուսինը: 1938թ. ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը` Վ.Երմոլևի և Գ.Յազվինսկու դասարանները: 1932թ. որպես բալետի արտիստ հանդես է եկել Սարատովի օպերայի և բալետի, 1933-35թթ` Տաշքենդի, 1935-38թթ` Ախունդովի անվան, 1938-62թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններում: 1960-62թթ աշխատել է նաև որպես մանկավարժ-փորձավար: 1973թ-ից եղել է երևանյան սառցե բալետի գլխավոր բալետմայստերը: Պարել է հետևյալ ներկայացումներում` «Ռայմոնդա», «Կովկասի գերին», «Բժիշկ Այբոլիտ», Ա.Խաչատրյանի «Երջանկություն», Ա.Սպենդիարյանի «Խանդութ», Է.Հովհաննիսյանի «Մարմար», Արամյանի «Սոնա» և այլն: 1946թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: