Հանրագիտարան
ԳԵՎՈՐԳ ԱԲԱՋՅԱՆ
Դերասան, թատերագետ
Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում: Եղել է դերասան Վլադիմիր Աբաջյանի եղբայրը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ամուսինը: 1941թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) մանկավարժական ինստիտուտը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1945թ-ից աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես դերասան: 1957-76թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1979-89թթ` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնի վարիչը: 1995-2000թթ աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Հեղինակել է գրականագիտական և թատերագիտական բազմաթիվ հոդվածներ, սցենարներ, ակնարկներ, նովելներ, ինչպես նաև` ալբոմ-ժողովածուներ ու մենագրություններ` նվիրված հայ բեմի վարպետներին` «Սուրեն Սուրենյանց» (1959թ.), «Իսահակ Ալիխանյան» (1967թ.), «Արտիստը ինչպես տեսա» (1986թ.), «Վաղինակ Մարգունի» (1987թ.), «Վահրամ Փափազյան» (1988թ.), «Թատերական ակնարկներ» (1996թ.): 1956թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: