Հանրագիտարան
ԳԵՎՈՐԳ ԱՌԱՔԵԼ
Գեղանկարիչ
Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1963թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ստուդիան: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի և գրաֆիկայի բնագավառներում: Նրա «Սպասում» (1977թ.), «Բազում գյուղը» (1986թ.) և այլ նկարներն աչքի են ընկնում վառ գունային գամմայով: Գրաֆիկական գործերից են՝ «Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1977թ.), «Թումանյան. քառյակներ» (1999թ.), «Զարկված թռչուններ» (2000թ.), նաև շարքեր՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1000-ամյակին (2001թ.): Եղել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորում (1978թ., 2001թ.): Մահացել է Վանաձորում: