Հանրագիտարան

ԳԵՎՈՐԳ ԲԱԴԱԼՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1990թ. ապրիլի 18-ին, Երևանում: 1998-2005թթ սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանիանվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Սկսել է ստեղծագործել վաղ տարիքից: 2006թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի ստեղծագործական բաժին՝ Վարդան Աճեմյանի դասարան, այնուհետև ուսումը շարունակել է դաշնամուրային բաժնում (դասատուներ՝ Անահիտ Ներսիսյան, Հասմիկ Տեր-Անտոնյան): Հեղինակել է մի շարք կամերային ստեղծագործություններ, նաև խմբերգային և սիմֆոնիկ (Պրելուդ և Սկերցո սիմֆոնիկ նվագախմբի համար), որոնցից մի քանիսը կատարվել են միջազգային բեմերում, այդ թվում` Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգասրահում (հայկական ժողովրդական երգերի մշակումներ լարային կվարտետի համար): Երաժշտություն է գրել նաև երեխաների համար: Դարձել է հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր և մրցանակակիր: Իր կատարումներով ելույթ է ունեցել Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, նաև արտերկրում` ակտիվորեն հանդես գալով որպես հեղինակ-կատարող: