Հանրագիտարան

ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆՑ

Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ծնվել է Թիֆլիսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Տիրուհի Մամիկոնյանի մասնավոր դպրոցում` աշակերտելով հայ անվանի մանկավարժ Գարեգին Մուրադյանցին՝ Հայ Եկեղեցու ապագա նշանավոր գործիչ Մելքիսեդեկ արքեպիսկոպոսին։ Այնուհետև 1865թ. ընդունվել է և 1878թ. բարձր գնահատականներով ավարտել Ներսիսյան դպրոցը, որտեղ դասավանդել է 1876թ-ից։ 1879թ. ձեռնադրվել է սարկավագ, իսկ մեկ տարի հետո, Սբ. Էջմիածնի Սինոդի հրամանով Ախլցխա քաղաքի Սբ. Փրկիչ եկեղեցում ձեռամբ Տ.Գրիգոր արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռնադրվել է քահանա՝ վերանվանելով Տեր Գյուտ: Գրական-ստեղծագործական գործունեությունն սկսվել է 1875թ-ից, երբ մեկը մյուսի հետևից նրա հոդվածները տպագրվել են «Մեղու Հայաստանի» թերթում։ Այդ հոդվածները հավաստում էին, որ նա որպես գրող, մանկավարժ և հրապարակախոս արդեն կայացել է։ Սկզբից ևեթ նրա գրածները վերաբերել են մանկական դաստիարակությանը, երեխաների հոգսերին և կարիքներին։ Զգալով հայ իրականության մեջ մանկական գրականության պակասը՝ նա ձեռնամուխ է եղել մանկական գրականության թարգմանությանը և կարճ ժամանակի ընթացքում հայկական բոլոր ուսումնարանների սաներն արդեն ունեին իր աշխատասիրությամբ հրատարակված հանրամատչելի և հետաքրքիր բովանդակությամբ գրքույկները, որոնք մեծ դեր խաղացին նրանց կրթական մակարդակի բարձրացման և գրական ճաշակի ձևավորման գործում։ 1889-1903թթ հրատարակել է պատի ամենօրյա հայերեն օրացույց, որն առաջինն էր ռուսահայ իրականության մեջ։ 1896թ. ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հաձնարարությամբ նա գործուղվել է Կ.Պոլիս՝ Մատթեոս արքեպիսկոպոս Իզմիրլյանի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ նրա համար բարեպատեհ առիթ է ստեղծվել ոչ միայն շրջագայելու, այլև օգտվելու Պատրիարքարանի դիվանից և Հովհաննես քահանա Մկրյանի հարուստ գրադարանից։ Այդ օրերին նա կարողացավ մեծաքանակ նյութեր հավաքել հետագա հրատարակությունների համար։ Կ.Պոլսից վերադարձին անցել է Գերմանիա և կաթողիկոսի հանձնարարությամբ Մայր Աթոռի տպարանի համար գնել ձուլարան ու տպագրական մեքենաներ։ Մկրտիչ Ա Խրիմյանկաթողիկոսը հավանություն տալով նրա ներկայացրած տեղեկագրին 1896թ. նրան գործուղել է Եվրոպա՝ ձեռք բերելու հիշյալ մեքենաները։ Տպագրական գործի հմուտ մասնագետը սիրով և մեծ բարեխղճությամբ է կատարել Հայոց Հայրապետի հանձնարարկանը և հատուկ կոնդակով արժանացել շնորհակալության։ 1896-1912թթ խմբագրել և հրատարակել է «Լումա» հանդեսը, աշխատակցել է «Մեղու», «Արձագանք», «Նոր դար» և այլ պարբերականների։ Թարգմանել է Մ.Սերվանտեսի, Չ.Դիկենսի, Հ.Սենկևիչի, Գ.Հոֆմանի ստեղծագործություններից, ինչպես նաև գրաբարից աշխարհաբար՝ Եղիշեի «Վարդանանց պատմություն»-ը։ Գրել է կրոնի դասագրքեր և տոմարական աշխատություններ։ Արևելահայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակել է պատի օրացույց (1889-1903թթ)։ Նրա ամենամեծ գործը տասներեք ծավալուն հատորներով «Դիվան հայոց պատմության» ժողովածուն է (1893-1915թթ)։ Այդտեղ ամփոփված են Կ.Պոլսի պատրիարքարանի, կաթողիկոսական դիվանի և մասնավոր անձանց մոտ եղած բազմաթիվ վավերագրեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի 18-19-րդ դարերի պատմությանը։ Հատորներն ունեն արժեքավոր առաջաբաններ և ծանոթագրություններ: Եղել է պահպանողական և հայ եկեղեցու ջատագով, պատմական խնդիրների լուսաբանմանը մոտեցել է եկեղեցու շահերի տեսանկյունից։ Մահացել է Թիֆլիսում և թաղվել Խոջիվանքի հայոց գերեզմանատանը, որը խորհրդային կարգերի օրոք քանդվել և ավերվել է: