Zark Foundation

Գոհար Գրիգորյան

Գոհար Գրիգորյան

Ճարտարապետ

20 մարտ, 1924 - 8 սեպտեմբեր, 2008

Ծնվել է Դիլիջանում: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1949-96թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում (1949-55թթ՝ «Երքաղնախագիծ»), 1967-92թթ եղել է նախագծերի գլխավոր ճարտարապետ։ Նրա նախագծերով կառուցվել են՝ Երևանի Կամոյի անվան դպրոցը (այժմ՝ թիվ 76 հայ-արգենտինյան դպրոց), բնակելի տներ Երևանում (1953-56թթ, բոլորը ամուսնու՝ ճարտարապետ Բաբկեն Հակոբյանի հետ), Երևանի Մանկական երկաթուղու կայարանը (1954թ.), մանկապարտեզներ Երևանում (1954թ.), Գյումրիում (1955թ.), Հրազդանում (1982թ.), վարչական շենքեր Մեղրիում (1974թ.), Արթիկում (1974թ.), Մեծամորում (1974թ.), Սևանում (1977թ.), մարզպետարանի և քաղխորհրդի միացյալ շենքը Հրազդանում (1973թ.), բնակելի թաղամաս Արթիկում (1974թ.), տներ Վանաձորում, Գյումրիում և այլն: 1977-85թթ ճարտարապետ Մարտին Միքայելյանի հետ վերակազմել է Հրազդան քաղաքի վարչական-մշակութային կենտրոնի նախագիծը՝ բնակելի 4 միկրոշրջաններով։ Հեղինակային խմբի հետ 1974-78թթ մասնակցել է Մեծամոր ավանի նախագծմանն ու կառուցապատմանը։ Հեղինակել է մի շարք տիպային, փորձարարական, մրցութային նախագծեր։ 1992թ., 1994թ., 2004թ. Երևանում կազմակերպվել է նրա ճարտարապետական, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսները: 1957թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: