Հանրագիտարան
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հաղորդավար
Ծնվել է 1977թ. օգոստոսի 28-ին, Երևանում: 1995-99թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, 1999-2001թթ` մագիստրատուրայում: 1994-95թթ աշխատել է «Հայություն» շաբաթաթերթում` որպես թղթակից, 1999-2004թթ` Հայաստանի հանրային և «Կայմ» հեռուստաընկերություններում` որպես «Բոհեմ», «Մանրամասներ», «Բարի ախորժակ» հաղորդաշարերի խմբագիր, սցենարիստ: Եղել է նաև գովազդային հոլովակների սցենարիստ: 2001-03թթ աշխատել է «Русское радио» ռադիոկայանում` որպես սցենարիստ, հաղորդավար: 2003-04թթ եղել է FM 107 ռադիոկայանի իմիջային ձայնը, 2004-06թթ «Շանթ» հեռուստաընկերության «Պոդիում» նորաձևության մասին հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստը, 2006-08թթ` «Էլ սթայլ» ամսագիր գլխավոր խմբագիրը, 2006-09թթ` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանը, 2010-11թթ` «Եռման կետ» քաղաքական-սոցիալական թոք-շոուի հաղորդավարը, 2009-13թթ` «IQ» ամսագիր գլխավոր խմբագիրը, 2012-16թթ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Ապոլիտիկա» հեղինակային հաղորդաշարի հաղորդավարը, 2013-14թթ` «TV Club» ամսագրի գլխավոր խմբագիրը: