Zark Foundation

Գուրգեն Անտոնյան

Գուրգեն Անտոնյան

Դերասան

Ծնվել է 1953թ. հունվարի 10-ին, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: 1974-78թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, 1985-88թթ` ռեժիսորական ֆակուլտետում: Աշխատել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնում, այնուհետև` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1980-82թթ աշխատել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև` կրկին երիտասարդական թատրոնում: 1987թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանիանվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1988թ-ից մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, արժանացել է մի շարք պարգևների: Որոշակի ընդմիջումից հետո, շարունակել է աշխատանքը դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է նաև հեռուստաթատրոնում, ձայնագրվել ռադիոբեմադրություններում: Խաղացել է «Սուր», «Ուրվականներ», Ա.Խանդիկյանի, Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ suicide» (Մարդ), Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Ա.Չեխովի «Քեռի Վանյա», Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար», Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան), «Հուլիոս Կեսար» (Գուշակ), Ս.Ստրատիևի «Մաքսաիմալիստը» (Շնաբույծ), Պ.Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» (Իվ Տերնոն) և այլ ներկայացոմներում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում: 2007թ. արժանացել է «Արտիստ» մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարման համար: