Հանրագիտարան
ԳՐԻԳՈՐ ԲՈՅԱՋԻԵՎ
Թատերագետ, թատերական քննադատ
Ծնվել է Դոնի Ռոստովում: 1930թ. ավարտել է Ռոստովի համալսարանը։ 1932թ-ից դասախոսել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտում: 1958թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (1960թ-ից՝ պրոֆեսոր)։ Հիմնական աշխատությունները նվիրված են արևմտաեվրոպական և սովետական թատրոնին՝ «Արևմտաեվրոպական թատրոնի պատմություն՝ ծագումից մինչև 1789 թվականը» (Ա.Ջիվիլեգովիհետ, 1941թ., ռուսերեն), «Թատրոնի պոեզիան» (1960թ., ռուսերեն), «Թատերական Փարիզն այսօր» (1960թ., ռուսերեն), «Մոլիեր» (1967թ., ռուսերեն), «Սոֆոկլեսից մինչև Բրեխտ…» (1969թ., ռուսերեն)։ Գրել է հոդվածներ ժամանակակից հայ թատրոնի ու դերասանների մասին։ 1968թ. Երևանում լույս տեսած «Գրիգոր Բոյաջիևը պատմում է թատրոնի մասին» գրքում ամփոփված են հայ թատրոնի վերաբերյալ նրա լավագույն հոդվածները՝ «Ներկայացման գաղափարը և կերպարը», «Նամուս», «Պաղտասար աղբար», «Ժայռ» (1955թ.), «Քաոս» (1959թ.), «Պեպո» (1966թ.), «Նրանց մասին, որ մնացել էին Երևանում» (1956թ.), «Հրաչյա Ղափլանյանի ռեժիսուրայի երեկն ու այսօրը», «Այցելություն Լենինական քաղաքին» (1965թ.)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Մոսկվայում: