Հանրագիտարան
ԳՐԻԳՈՐ ԽՈՋԱՋԱՆՅԱՆ
Տպագրիչ, մշակութային գործիչ
Ծնվել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում): Սովորել է տեղի հայկական առևտրական դպրոցում։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել է Բասրա (այժմ՝ Իրաքում)։ Վաճառական հոր գործերով անցել է Հնդկաստան, առևտրական խոշոր գործառնություններ կատարել Իրանի, Թուրքիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ՝ դառնալով հնդկահայ խոշորագույն խոջաներից։ Ժամանակակիցներից ստացել է «Խոջա» պատվանունը, որ հետո փոխարինել է ազգանվանը։ Մասնակցել է հայ հասարակական կյանքի իրադարձություններին, մտերմական կապեր ունեցել ժամանակի ակնառու գործիչներ Սիմեոն Երևանցու, Շահամիր Շահամիրյանի, Հովսեփ Էմինի և այլոց հետ։ Հայաստանի ազատագրման էմինյան ծրագրի (զորախմբեր ստեղծել, զինամթերք հայթայթել և այլն) իրագործմանը խոստացել է հատկացնել հարստության կեսը՝ պայմանով, որ ծրագրին հավանություն տա կաթողիկոսը։ Մասնակցել է Էմինին՝ հնդկահայերի տրամադրած 12000 ռուփիի հանգանակությանը, Մադրասի տպարանի հիմնադրմանը (1772թ.), «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ», «Տետրակ ոչ կոչի նշաւակ», «Որոգայթ փառաց» քաղաքական-հրապարակախոսական երկերի նախնական մշակմանը։ 1773թ. Շ.Շահամիրյանի հետ նամակ է գրել Սիմեոն Երևանցուն և հորդորել նրան՝ միանալու Հայաստանի ազատագրության իրենց ծրագրին։ Այն գործադրելու համար կաթողիկոսը պետք է միաբանեցներ վրաց թագավոր Հերակլ 2-րդ-ին Խամսայի մելիքների հետ, դիմեր ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդ-ի օգնությանը, տեղեկություններ հավաքեր հայերի թվի մասին, հայ երիտասարդության մեջ տարածեր զինավարժություն։ Իր հերթին կաթողիկոսը զգուշացրել է նրանց՝ հեռու մնալ այնպիսի գաղափարներից, որոնք կարող են գրգռել Հայաստանում օտար իշխողների վրեժխնդրությունը։ Այնուհետև միջոցներ է տրամադրել 1771թ. կառուցելու Էջմիածնի տպարանը (միայն շենքի կառուցմանը հատկացվել է 3106 ոսկի դրամ) և 1776թ.՝ թղթի գործարանը (7800 պարսկական թուման)։ Վարձել և Էջմիածին է ուղարկել ֆրանսիացի թղթագործ վարպետներ Բեյսոնին ու Դեսիորին՝ հոգալով նրանց եռամյա ծախսերը։ Նրա մասին հայտնի տեղեկությունները վերաբերում են մինչև 1789-90թթ։ Մահացել և թաղվել է Մադրասում։