Հանրագիտարան
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ
Դիրիժոր
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) տարիներին գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ 1926-31թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի Մանգասարյանի փողային, իսկ 1931-36թթ՝ Կ.Սարաջևի դիրիժորական բաժիններում։ Որպես դիրիժոր-դասատու աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) երաժշտական ուսումնարանում։ 1937թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում աշխատել է դիրիժոր և տնօրենի տեղակալ, եղել Մ.Թավրիզյանի ասիստենտը: 1940թ-ից եղել է թատրոնի տնօրենը: Նրա ղեկավարած ներկայացումներից են՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Իոլանտա», «Պիկովայա դամա», Ջ.Վերդիի «Օթելլո», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին», Ռ.Լեոնկավալոի «Պայացներ», Ց.Կյուրիի «Կոշկավոր կատուն», Մ.Կովալիի «Գայլն ու յոթ ուլիկները» և այլ օպերաներ։ 1939թ. արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, 1945թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: