Հանրագիտարան
ԳՐԻԳՈՐ ՔԵՊԻՆՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է Թիֆլիսում: 1909թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1907թ. Փարիզում սովորել է Ժուլիան ակադեմիայում, 1910-12թթ` Ռ.Վեռլեի, Պոլ Լանդովսկու ղեկավարած քանդակագործական արվեստանոցում, մասնագիտական դասեր առել Օգյուստ Ռոդենից, Պ.Տրուբեցկոյից: 1912թ. Փարիզի ազգային սալոնում ցուցադրել է դիմաքանդակներ: 1913թ. վերադարձել է Թիֆլիս, 1916թ. մասնակցել հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1921թ. տեղափոխվել է Մոսկվա: Քանդակագործի 1920-30-ական թվականների գործերին բնորոշ են հավաստիությունն ու ավարտվածությունը, նյութի զգացողությունը և ձևերի արտահայտչականությունը։ Հիմնականում ստեղծել է իր ժամանակակիցների հոգեբանական դիմաքանդակներ։ 1924թ. Կրեմլում կազմակերպված ցուցահանդեսում նրա Վլադիմիր Իլյիչ Լենինի հարթաքանդակ-դիմապատկերը ընդունվել է որպես լավագույններից մեկը, կրկնօրինակվել Մոսկվայի և այլ քաղաքների համար, իսկ 1932թ. մեծացվել Լենինգրադի միացյալ պետական քաղաքական վարչության շենքի նիստերի դահլիճի համար։ Այդ շրջանի հաստոցային լավագույն աշխատանքներից են` Վերա Ֆիգների (1925թ., փայտ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, 1926թ., բրոնզ, Լենինգրադի հեղափոխության թանգարան), Սոֆյա Պերովսկայայի (1928թ., մարմար, Մոսկվայի ԽՍՀՄ պատմության թանգարան), քանդակագործի կնոջ` Տ.Քեպինովայի (1935թ., մարմար, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ) դիմաքանդակները: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1941-45թթ) ապրել և ստեղծագործել է Երևանում, այդ ժամանակ կերտել է Խորհրդային Միության հերոսներ Վիկտոր Տալալիխինի (1941թ., գիպս), Իվան Կոժեդուբի (1945թ., բրոնզ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ), Գ.Մարգուլիսի (1943թ., գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ), Ավետիք Իսահակյանի (1942թ., գիպս, 1960, բրոնզ), Մարտիրոս Սարյանի (1949թ., մարմար), Արամ Խաչատրյանի (1945թ., գիպս, երեքն էլ` ՀԱՊ) դիմաքանդակները: Վերջին շրջանի դիմաքանդակներին («Նիկոլայ Մյասկովսկի», 1960թ,, բրոնզ, «Սերգեյ Պրոկոֆև», 1961թ., մարմար, երկուսն էլ` Մոսկվա, «Մարիամ Ասլամազյան», 1961թ., գիպս, ՀԱՊ) հատուկ է կերպարների ոգեշնչվածությունը, բնութագրման ճշգրտությունը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1935թ., 1948թ. (Մոսկվա, Ա.Կուպրինի հետ) և 1964թ. (Երևան)։ 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: