Zark Foundation

Գրիշա Արզումանյան

Գրիշա Արզումանյան

Ռեժիսոր, դերասան

5 մայիս, 1926 - 9 հունվար, 1993

Ծնվել է Ադրբեջանի Նուխիի շրջանի Զաքաթալա քաղաքում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1949-52թթ եղել է Թբիլիսիի հայկական, 1952-61թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնների դերասան, 1962-86թթ` հեռուստաստուդիայի ռեժիսոր, 1986թ-ից` Կամոյի թատրոնի գլխավոր ռեժիսորը: Հեռուստաբեմադրություններից են` Զ.Դարյանի «Ձմռան մի գիշեր», Կ.Չապեկի «Մայրը», Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Խութեցի Հովհան» (ըստ Ծերենցի «Երկունք Թ դարու» վեպի) և այլն: 1986թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: