Zark Foundation

Գևորգ Ապտուլլահ

Գևորգ Ապտուլլահ

Լուսանկարիչ

28 հունիս, 1839 - 3 մայիս, 1918

Գևորգ Աբդուլլահյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Լուսավորչեան վարժարանում: 1852-58թթ սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Սովորել է Մկրտիչ Աճեմյանի և Թովմաս Թերզյանի հետ, աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: Ավարտելով վարժարանը, վերադարձել է Կ.Պոլիս, նվիրվել լուսանկարչական աշխատանքին, որը նոր-նոր էր մուտք գործում Թուրքիա։ Եղբայրների (Վիգեն, Հովսեփ) հետ Կ.Պոլսում հիմնել է լուսանկարչական կենտրոն: Եղել է օսմանյան կայսրերի անձնական լուսանկարիչը, լուսանկարել է մի շարք թագավորների, իշխանների, դիվանագետների, ստացել է պետական 8 շքանշան և 3 մեդալ: Սերտորեն կապված է եղել հայ մշակութային կյանքին։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1874թ. նրա թարգմանությամբ հրատարակվել է գերմանացի արևելագետ Մորդմանի աշխատությունը բևեռագրերի մասին։ Անձնական ծանոթություն և գրավոր կապ է ունեցել ականավոր հայ արվեստագետների հետ, այդ թվում՝ Պետրոս Ադամյանի, Հավհաննես Այվազովսկու և ուրիշների։ Մահացել է Կոստանդնուպոլսում: