Zark Foundation

Գևորգ Սանամյան

Գևորգ Սանամյան

Կինոօպերատոր

23 մարտ, 1904 - 19 հուլիս, 1976

Ծնվել է Բաքվում: Կինոյում սկսել է աշխատել 1929թ-ից։ 1934թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը։ 1933-36թթ եղել է «Սոյուզ-կինոխրոնիկա»-ի միջինասիական հանգրվանի օպերատոր: Նկարահանել է «Միջինասիական սպարտակիադա», «Սովետական Կիրգիզիայի 15 տարին» և այլ կինոնկարներ։ 1936թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանել է մի շարք վավերագրական կինոնկարներ, որոնցից են՝ «Հայաստանի պղինձդ» (1937թ.), «Հայաստանի շինանյութերը» (1947թ., Ի.Դիլդարյանի և Ժ.Վարդանյանի հետ), «Խաղողագործությունը Հայաստանում» (1952թ., Գ.Բեկնազարյանի հետ), «Ստեփան Շահումյան» (1964թ.), «Ցոթ երգ Հայաստանի մասին» (1968թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), ինչպես և «Կրակը անտառում» (1941թ.) գեղարվեստական ֆիլմը։ 1942-44թթ ռազմաճակատային կինոխմբի հետ նրա նկարահանած կադրերը օգտագործվել են «Մեծ հայրենականը» ֆիլմում։ 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: