Zark Foundation

Դավիթ Բաբախանյան

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1975թ. հուլիսի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցը: 1992-2000թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` անցնելով նաև մաշկավեներոլոգիայի օրդինատուրան: 2003թ-ից համագործակցում է «Արմենիա» հեռուստաընկերության հետ: Եղել է «Խաղից դուրս» (2004թ.), «Կարգին հաղորդում» (2006թ.) նախագծերի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» (2007թ.) նախագծի և «Դժբախտ երջանկություն» (2008թ.) հեռուստասերիալի պրոդյուսերը: 2009թ. եղել է «TV5» հեռուստաընկերության «Տասնմեկ» և Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել», ապա` «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալների պրոդյուսերը: 2010թ. նկարահանել է «Պահանջվում է միլիոնատեր», 2011թ.` «Փեսացուն կրկեսից», 2012թ.` «Poker.am» կինոնկարները, որոնցում հանդես է եկել նաև որպես սցենարիստ: 2012թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության տնօրենն է: