Zark Foundation

Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյան

Բալետի արտիստ, պարող

Ծնվել է 1991թ. հունիսի 26-ին, Երևանում: 2008թ. ավարտել է Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: 5 տարեկան հասակից պարել է Հովսեփ Շամամյանի «Բարեկամություն» ինքնագործ պարի անսամբլում, այնուհետև` Մալաթիայի հայորդաց տան Ա.Վավոյանի ժամանակակից պարերի խմբում: 2006-09թթ սովորել է Հայաստանի պարարվեստի պետական ուսումնարանի հայկական պարերի բաժնում: 2008թ-ից պարել է Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում: 2009-11թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պարային համույթում: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Պարիր, թե կարող ես» նախագծին և հայտվել է լավագույն տասնյակում: Պարել է Թենի Մաթյանի «Focus and Dance» ժամանակակից պարերի խմբում, Արինա Արարատյանի պարային թատրոնում: 2011թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ: Համագործակցել է տարբեր բեմադրիչների հետ: Վրաստանում մասնակցել է ժամանակակից ներկայացումների փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2017թ-ից նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Outdance» սիթքոմում: