Հանրագիտարան
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
Հաղորդավար, լրագրող
Ծնվել է 1988թ. մարտի 17-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 125 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարան: 2010-11թթ միջպետական համաձայնագրի շրջանակներում մեկնել է Եգիպտոս` արաբերեն լեզվի վերապատրաստման նպատակով` ուսանելով Կահիրեի համալսարանում: 2011թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը և ընդունվել նույն բաժնի մագիստրատուրա: 2012-14թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես միջազգային լրատվության պատասխանատու, որտեղ նաև եղել է միջազգային լուրերի մեկնաբանը: Հեղինակել և վարել է «Հայաստան և Աշխարհ» հաղորդաշարը: Արժանացել է տարբեր մրցանակների: Հաղթող է ճանաչվել «Իսլամական աշխարհում հեղափոխական իրադարձությունների նախադրյալների և պատճառահետևանքային կապի վերլուծությունը» թեմայով ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպած գիտական աշխատանքների մրցույթում` զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը: ՄԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու համար անցկացված մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի` որպես «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան: 2015թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Ժամը» լրատվական ծրագրի լրագրող: