Հանրագիտարան

ԵՂԻԱ ԹՈՎՄԱՃԱՆ

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ սովորել Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1798թ. դարձել միաբանության անդամ: Մինչև կյանքի վերջը Սբ. Ղազարում զբաղվել է ուսուցչությամբ: Գիտական գործունեությունն սկսել է որպես տեքստաբան-թարգմանիչ: Հունարեն բնագրերից թարգմանել, հայերեն պատառիկների հետ համեմատել և իր առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել է Հովհան Ոսկեբերանի ճառերը (1818թ., երկու հատորով): Արժեքավոր է նաև Պլուտարքոսի «Զուգակշիռք երևելի արանց» (1832-34թթ, վեց հատորով) աշխատության թարգմանությունը, Հոմերոսի «Իլիական»-ի և «Ոդիսական»-ի բնագրերից կատարված գրաբար չափածո թարգմանությունները (1843թ., 1848թ.): «Տաղերգութիւն ի մեծն Մխիթարայ աբբայ» պոեմը, «Ի սուրբն Դաւիթ մարգարէ», «Ողբերգութիւն Աբդլմսեհի. երգ», «Առ Հայաստան խրախոյս» և այլ գործեր, որոնք հրատարակվել են «Տաղք Մխիթարեան վարդապետաց» եռահատոր ժողովածուի երկրորդ հատորում (1853թ.), երևույթ են հայ կլասիցիստական գրականության մեջ: Նրա գրչին են պատկանում նաև «Դպրութիւն նամակաց ի լեզու գրաբառ և աշխարհաբառ» (1805թ.), «Իմաստութիւն մարդկային…» (1833թ.) և այլ գործեր: Հակադրվելով աշխարհի սխոլաստիկական բացատրությանը, գտնում է, որ մարդիկ իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն բանականությամբ: Գիտելիքների և բանականության աղբյուր է համարել բնությունը, ընդգծել մարդու ճանաչողական հնարավորությունները: Սակայն երբեմն տուրք է տվել ագնոստիցիզմին, փորձել հաշտեցնել կրոնն ու գիտությունը: Մահացել է Վենետիկում: