Հանրագիտարան
ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ
Հնագետ, արևելագետ, հայագետ
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1918թ. ընդունվել է Դոնի համալսարանի ինժեներաֆիզիկական ֆակուլտետ, իսկ 1920թ. տեղափոխվել Դոնի հնագիտական ինստիտուտ։ 1922-25թթ սովորել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի հնագիտական բաժնում։ Աշակերտել է անվանի հնագետ Վասիլի Գորոդցովին և նրա հետ ուսանողական տարիներին մասնակցել պեղումների Կոստրոմայում, Վլադիմիրում և այլուր։ 1926թ-ից եղել է ԽՍՀՄ ԿԸԿ-ին կից ԽՍՀՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի կովկասյան բաժնի գերհաստիքային ասպիրանտ։ Նույն թվականին Անդրկովկասում հնագիտական աշխատանքների անցկացման համար մեկնել է Հայաստան և աշխատել Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Ապրել է Երևանում։ Եղել է Հայաստանի պետական թանգարանի և Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի գիտական աշխատող, 1928-33թթ և 1938թ.՝ պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչը։ 1926-27թթ պեղումներ է կատարել Էլարում, մասնակցել Շենգավթի (Հ.Օրբելու հետ), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Մուխաննաթ թափայի, Կարմիր բլուրի և Հայաստանի այլ հնագիտական հուշարձանների պեղումներին։ Ենթարկվել է ստալինյան հալածանքներին, ձերբակալվել է և գնդակահարվել։ Հետմահու արդարացվել է: