Հանրագիտարան
ԵՎԳԵՆՅԱ ԽԱՉԻԿՅԱՆ
Օպերային երգչուհի
Ծնվել է Թիֆլիսում: 1936թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան` Լ.Միխայլովսկայայի դասարանը: 1938-68թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Դարգոմիժսկու «Ջրահարսը» (Նատաշա), Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Արևիկ), Վերդիի «Աիդա» (Աիդա), Պուչինիի «Չիո-Չիո-սան» (Չիո-Չիո-սան), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան) և այլն: 1968թ-ից դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: