Zark Foundation

Երեմիա Սահակյան

Երեմիա Սահակյան

Բանաստեղծ

30 հունիս, 1830 - 28 մարտ, 1883

Ծնվել է Նախիջևանում: 1853թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մինչև 1858թ. հայերեն և ռուսերեն է դասավանդել նույն դպրոցում, 1863-83թթ աշխատել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ որպես նախակրթարանի հայոց լեզվի ուսուցիչ։ Համակվելով «Հյուսիսափայլի» գաղափարներով՝ 1861-64թթ նրա էջերում հանդես է եկել բանաստեղծություններով, որոնցում արծարծել է հայերի ազգային-քաղաքական ինքնորոշման գաղափարը: Երկերից են՝ «Եղծ բաղդի», «Դրուատ, ասացեալ ի մեծաշուք հանդիսի հարցաքննութեան Ներսիսեան վարժարանի...» (1852թ.), «Էգուց արի» (1858թ.), «Անձկայրեաց Հայաստանի», «Խորհուրդ մկանց», «Գարշ, աղտեղի մկան անսաս...» (1859թ.), «Ի հիշատակ հանգուցյայ Ստեփաննոս նորընծա քահանայի Սահակյանց», «Ներսիսյան դպրոց» (1860թ.), «Տեսիլ», «Ալեկոծություն», «Կական», «Առանձնություն», «Տեսիլք», «Կյանք», «Երգ նժդեհի» (1861թ.), «Արձագանք Մասիսի» (1862, պոեմ, անավարտ): Ռուսերենից գրաբար է թարգմանել Իվան Կռիլովի «Գառն և գայլ»-ը (1851թ.)։ Մահացել է Մոսկվայում: