Zark Foundation

Երվանդ Դեմիրճյան

Երվանդ Դեմիրճյան

Գեղանկարիչ

24 մայիս, 1870 - 17 սեպտեմբեր, 1938

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1885-90թթ սովորել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, 1893-94թթ՝ Փարիզի Ժյուլիան ակադեմիայում։ Աշակերտել է Ժան-Պոլ Լորենսին և Բենջամին Կոնստանտին: 1896թ. հաստատվել է Եգիպտոսում և դասավանդել Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ 1934թ. ցուցադրվել է Կահիրեի Սալոնում։ Նկարազարդել է արաբական դասագրքեր, ստեղծել բնանկարներ, ժանրային պատկերներ, դիմանկարներ։ Եգիպտահայ շատ նկարիչներ աշակերտել են նրան, այդ թվում և Գառզուն։ Նկարչի «Արվեստանոցի մուտքի մոտ։ Կահիրե» (1897թ.) և «Փարիզի շրջակայքը» (1908թ.) կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Փարիզում: