Zark Foundation

Երվանդ Թաղիանոսյան

Երվանդ Թաղիանոսյան

Թարգմանիչ

27 հունիս, 1864 - 13 մայիս, 1948

Ծնվել է Երևանում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Մոսկվայի համալսարանում: 1895-99թթ եղել է մատենադարանապետ և դաստիարակ Լազարյան ճեմարանում: 1899թ-ից աշխատել է Բաքվի զանազան հաստատություններում (Հայոց մարդասիրական, Հայոց հրատարակչական ընկերություններ և այլն): 1919-20թթ Բաքվում խմբագրել է «Նաշե վրեմյա» օրաթերթը և եղել Ադրբեջանի խորհրդարանի անդամ: 1921թ., որպես Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) քարտուղար, Հովհաննես Թումանյանի հետ մեկնել է Կ.Պոլիս: 1922-28թթ եղել է Երևանի հանրապետական գրադարանի տնօրենը: Բնագրերից հայերենի է թարգմանել Ֆ.Ռաբլեի, Ժ.Վեռնի, Մ.Գորկու և այլ գրողների գործեր: Մահացել է Երևանում: