Zark Foundation

Երևանի Հ.Մալյանի անվան թատրոն

Երևանի Հ.Մալյանի անվան թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1980թ., Երևանում։ Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Հենրիկ Մալյանը։ Առաջինը բեմականացվել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները», որի ռեժիսորը Մալյանն էր։ 1988թ-ից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Ադլերում, Փարիզում, հյուրախաղերով հանդես է եկել Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում։ Թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների, արժանացել է 8 ոսկե մեդալի և 5 «Արտավազդ» մրցանակի: Թատրոնը ղեկավարում է Հ.Մալյանի դուստրը՝ բեմադրիչ Նարինե Մալյանը։ Թատերախմբում են՝ Մովսես Ստեփանյանը, Լիզա Ազիզյանը, Վարդուհի Ռուշանյանը, Արա Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Լևոն Մելոյանը, Լևոն Ղազարյանը, Սամվել Թոփալյանը, Քրիստինա Հովակիմյանը, Աստղիկ Աբաջյանը, Կարինե Ոսկանյանը և այլք: