Zark Foundation

Եփրեմ Սավայան

Եփրեմ Սավայան

Գեղանկարիչ

15 հունիս, 1909 - 27 օգոստոս, 1974

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1930թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը: Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի բնագավառում: Պատկերման վավերականությամբ աչքի են ընկնում նկարչի կնոջ (1940թ.), որդու (1952թ.), Լուսաբեր Ղազարյանի (1948թ., ՀԱՊ), Ն.Մ.Տոկարսկու (1960թ.), երգչուհի Լուսինե Զաքարյանի (1961թ.), Կոմիտասի (1969թ.) դիմանկարները, «Երկաթուղայիններ» (1947թ.), «Հովհաննես Թումանյան և Զորավար Անդրանիկ» (1969թ.) թեմատիկ պատկերները, «Այրիվանք» (1970թ.) բնանկարը: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: