Zark Foundation

Զաբել

Զաբել

Դերասանուհի

9 ապրիլ, 1858 - 12 հունվար, 1926

Մարիամ Սախավյան-Կնորոզովա
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում: Ավարտել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) պրոգիմնազիան։ Բեմ է բարձրացել 1879թ.՝ Սոֆիայի դերով (Կարամզինի «Սոֆիա»)։ 1881-1923թթ աշխատել է Թիֆլիսում, տարբեր խմբերի հետ ելույթ ունեցել Անդրկովկասի քաղաքներում։ Եղել է Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի մշտական խաղընկերը։ 1880-ական թվականներին Պետրոս Ադամյանի հետ Դեզդեմոնայի (Շեքսպիրի «Օթելլո») և Ռոզալիայի (Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը») դերերով հանդես է եկել Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ 1908-09թթ «Աբելյան-Արմենյան» խմբի հետ եղել է Թուրքիայում, 1912թ.՝ Մոսկվայում։ Խաղացել է առավելապես բնութագրական դերեր՝ Երանուհի, Շուշան (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Իսսախար (Ա.Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Կուկուշկինա (Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Գերտրուդ (Վ.Շեքսպիրի «Համլետ») և այլն։ Մահացել է Թիֆլիսում: