Հանրագիտարան

ԶԱՔԱՐԻԱ ԱՂԹԱՄԱՐՑԻ

Մանրանկարիչ

Գրչի մասին հիմնական տեղեկությունները ստանում ենք իր և իր աշակերտների թողած հիշատակարաններից: Եղել է Մկրտիչ քահանայի և Թանկխաթունի որդին, ով սերել է նկարչական և գրչական ձիրքով օժտված ընտանիքից: Նրա եղբայր Կարապետը ևս զբաղվել է գրչությամբ: Բացի այդ, նա Դանիել և Թումա գրիչների հորեղբայրն էր և նրանց ուսուցիչը, ինչի մասին վկայում են վերջիններիս թողած հիշատակարանները 15-րդ դարի մի շարք ձեռագրերում: Եղել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է 14-րդ դարի 2-րդ կեսին, Աղթամար կղզում։ Նրան անվանել են «վարպետ գրագիր», «փիլիսոփա»։ Զբաղվել է նաև երաժշտությամբ։ 1355-1403թթ ընդօրինակել և պատկերազարդել է բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 14-ը գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, մեկը՝ Չեստեր Բիթթի հավաքածուում (Դուբլին)։ Եղել է հայկական մանրանկարչության այսպես կոչված «ժողովրդական ուղղության» նշանավոր դեմքերից։ Օգտվել է ինչպես պարականոն, այնպես էլ ժողովրդական-կենցաղային մոտիվներից ու ձևերից։ Հատկապես ուշագրավ են ձեռագրերում հանդիպող դիմանկարները: Նրա արվեստին բնորոշ են գծի պայմանական կերպավորումն ու մաքուր գունահատվածների դաշնությունը, զարդերի և գեղագրության միասնությունը, դեկորատիվ արտահայտչականությունը։ Չնայած գրչի մահվան թվականը հայտնի չէ, սակայն Թումայի գրչագրած 1426թ. (Վրացական թանգարան) Ավետարանում նա հիշատակվում է որպես «զհանգուցեալն ի Քրիստոս»: