Zark Foundation

Զաքարիա Ավանցի

Զաքարիա Ավանցի

Մանրանկարիչ

16-17-րդ դար

Զաքարիա Նկարող
Եղել է Վասպուրւսկանի մանրանկարչության դպրոցի վերջին ներկայացուցիչներից։ Ստեղծագործել է 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին՝ Վասպուրականի Ավանց գյուղում։ Եղել է նաև գրիչ և կազմարար։ Մանրանկարչության արվեստը սովորել է նկարիչ Հակոբ Ջուղայեցու մոտ։ Ունեցել է մի շարք աշակերտներ։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում է նրա վեց ձեռագիր։ Նրա արվեստին բնորոշ են պատկերագրության տեղական հին ավանդույթների և նոր միտումների համադրումը, մոտիվների և ձևերի փոքր-ինչ ծանրաբեռնվածությունը։ Խիստ գունահարաբերումները և հատկապես հստակ ուրվագծերը նպաստել են ձեռագիր-գրքի պատկերազարդման դեկորատիվ համակարգին։ Գրիչը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել զարդի նկատմամբ։