Ծնվել է Թիֆլիսում: 1959թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը: 1958թ-ից եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի, 1959թ.` «Սատիրա և հումոր» հեռուստաժուռնալի ռեժիսոր: Որպես ռեժիսոր և սցենարիստ հանդես է եկել նաև ռուսական հեռուստաընկերության «Голубой огонек» ամանորյա հաղորդումներում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «12 աթոռ», «Գնացքի կայարան` երկու րոպե», «Անորսալիների նոր արկածները», «Պարզ լճեր», «Ոսկե ցլիկ» և այլն: Նկարահանել է «Չափազանց լուրջ», «Խոհարարը», «Հյուսիսային ռապսոդիա», «Հեռավոր անկյունում», «Էստրադային ֆանտազիա» և այլ ֆիլմեր: 1976թ. տեղափոխվել է Կանադա, որտեղ մահացել է: