Հանրագիտարան

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է Երևանում: 1954թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1955-60թթ եղել է Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ, օպերայի և բալետի թատրոնի նվագախմբերի, լարային քառյակի ջութակահար: 1961թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայում (1984թ-ից` պրոֆեսոր): 1976թ. եղել է որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկանը, 1987-89թթ` պրոռեկտոր, 1995թ.` ասպիրանտուրայի բաժնի վարիչը: Դասավանդել է նաև Երևանի Պ.Չայկովսկու անվան և Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցներում: Որպես մենակատար ելույթներ է ունեցել Չինաստանում, ԱՊՀ երկրներում և այլուր: Հեղինակել է մեթոդիստական ձեռնարկներ: 1957թ. Մոսկվայում դարձել է Համամիութենական փառատոնի դափնեկիր: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: