Հանրագիտարան

ԷԴՈՒԱՐԴ ԿԶԱՐԹՄՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ծնվել է Թիֆլիսում: 1915թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1931թ.՝ Թբիլիսիի պետական կոնսերվատորիյի տեսական-կոմպոզիցիայի ֆակուլտետը՝ Մ.Բագրինովսկու դասարանը։ 1914թ-ից Անդրկովկասի բնակավայրերում կազմակերպել և ղեկավարել է երգչախմբեր։ 1934թ. հիմնել է Կիրովականի թիվ 1 (1977թ-ից Է.Կզարթմյանի անվան) երաժշտական դպրոցը, որտեղ 1934-72թթ եղել է տնօրենը, 1941թ.՝ երաժշտական ուսումնարանը, որտեղ 1941-76թթ եղել է տնօրենը։ Հեղինակել է դաշնամուրային պիեսներ, խմբերգեր: 1964թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր):