Հանրագիտարան

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1952թ. ապրիլի 4-ին, Թեհրանում: Կրթություն է ստացել տեղի հայկական և պարսկական դպրոցներում: 1970թ. ընտանիքի հետ տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել ՀՀ Էջմիածին քաղաքում: Ավարտել է Երևանի Մ.Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, «Նոր դար» հանդեսում: 1991թ-ից աշխատում է «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հայերեն է թարգմանել պարսից ժամանակակից գրականության հեղինակների մի շարք գործեր (հեքիաթներ, չափածո, դրամատուրգիա, արձակ ստեղծագործություններ): Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում: 1999թ-ից հայ-իրանական «Միհր» մշակութային-հասարակական հանդեսի գրական բաժնի վարիչն է: Նաև Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենն է: Հրատարակված գրքերից են՝ «4-ը ապրիլի» (1992թ.), «Անառակ որդի» (1996թ.), «Իմ սիրտը լեռներում չէ» (2002թ.), «Գնում եմ էտյուդի» (2012թ.) և այլն: Թարգմանել է Ֆ.Ֆարրոխզադի «Մի այլ ծնունդ» (բանաստեղծություն, 1996թ.), Ս.Սեփեհրիի «Կանաչ ծավալ» (բանաստեղծություններ, 2000թ.), Սուրբ Ղուրանը (ամբողջական, 2007թ.) Ա.Շամլուի «Թարմ օդ» (բանաստեղծություններ, 2008թ.), Շ.Լանգյարուդիի «Փողոցների նավաստին» (2011թ.) և այլ երկեր: 2001թ. պարսկական լեզուն և գրականությունը պրոպագանդելու համար իրանի «Էրշադի» և մշակույթի նախարարի կողմից արժանացել է արծաթե գավաթի ու վկայագրի: 2009թ. արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։