Zark Foundation

Էդուարդ Հարենց

Էդուարդ Հարենց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1981թ. օգոստոսի 27-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղում: 1999թ. ավարտել է Գորիսի Ս.Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը: 2001-04թթ սովորել է Կահիրեի պետական համալսարանի արաբական լեզվի ու գրականության կենտրոնում, 2001-07թթ` Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում: Լույս են տեսել նրա «Երազ կորուսյալ» (2000թ.), «Արցունքոտված անուրջներ» (2002թ.), «Կիսատ պատանություն» (2004թ.), «Մեխակե անձրև» (2005թ.), «Լեթարգիական արթնություն» (2012թ.), «Խազագրումներ ըստ Ծնեբեկի» (2016թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Հայերեն է թարգմանել արաբական, եբրայական, ֆրանսիական և ռուսական հին ու ժամանակակից պոեզիա: Ինչպես նաև հայերենից ֆրանսերեն է թարգմանել արդի հայ պոեզիա: Հայերենից ֆրանսերեն է թարգմանել Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» (բանաստեղծություներ, 2009թ.), Սոնա Վանի«Զուգահեռ անքնություններ» (անտիպ) և այլ երկեր: Գրողի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն և այլ լեզուներով, հրապարակվել են մի շարք պարբերականներում («ՆյուՄեգ», «Երկիր», «Նարցիս», «Յուննոստ» (ՌԴ), «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Ալիք» (Թեհրան), «Երկունք», «Եղեգան փող», «Литературный Кавказ» (ՌԴ), «Համայնք», «Երևանի համալսարան»): 2001թ.-ից եղել է «Բրեյն-Ռինգի և Ինտելեկտուալ խաղերի ասոցիացիայի» պատվավոր մագիստրոս: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2007թ. և 2011թ. արժանացել է «Գրեթերթի» սահմանած պոեզիայի, 2009թ. և 2011թ.՝ թարգմանության մրցանակներին: 2013թ. «Լեթարգիական արթնություն» ժողովածուի համար արժանացել է Ի.Գյուլնազարյանի (ԱՄՆ) անվան բարեգորածական հիմնադրամի երիտասարդ բանաստեղծների առաջին կարգի մրցանակի: