Ծնվել է 1952թ. մայիսի 12-ին, Երևանում: Բանաստեղծ Անուշ Վարդանյանի ամուսինն է: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում` որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1977թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալը, ապա` վարչության պետը, Հայաստանի ռադիոյի տնօրենը, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետը, 2005թ-ից՝ ՀԳՄ վարչության քարտուղարը, ապա՝ ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը: Հեղինակել է ավելի քան 30 բանաստեղծական ժողովածու, որոնք տպագրվել են տարբեր լեզուներով: «Երեք խնձոր» ժողովածուի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի, ՀԱՄԽ-ի և Հայպետկոմի «Լավագույն առաջին գիրք» մրցանակներին: 1981թ. Վրաստանում անցկացվող Վ.Մայակովսկուն նվիրված պոեզիայի փառատոնի ժամանակ արժանացել է «Մայակովսկու օրեր» մրցանակին, 1987թ. «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերերն ժողովածուն` մոսկովյան Մ.Գորկու անվան մրցանակին, իսկ 2003թ. «Տեղեկատու կատու» մանկական բանաստեղծությունների համար` ՀԳՄ «Տարվա լավագույն մանկական գիրք» մրցանակին: Հրատարակվել են նրա «Գնելը դրսում, Գնելը ներսում» (1982թ.), «Այս պահին» (2003թ.), «Վահագն վիշապաքաղի արկածները» (արձակ, 2003թ.), «Ձիու քայլ» (դրամատուրգիա, 2004թ.), «Է» (2013թ.) և այլ գրքեր: Հեղինակել է նաև գեղանկարներ: Ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2005թ. «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: 2007թ. «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին: 2012թ. Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակին: 2013թ-ից Հայաստանի գրողների միության նախագահն է: 2012թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2014թ.՝ ՀՀ Պետական մրցանակի` «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար, 2016թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: