Zark Foundation

Էլեն Նազարեթյան

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

Աշխեն Նազարեթյան
Ծնվել է 1977թ. մայիսի 9-ին, ՀՀ Կապան քաղաքում: 4 տարեկանից հաճախել է տեղի մարզադպրոցի մարմնամարզության խմբակ: Այնուհետև որպես հիմնական մարզաձև զբաղվել է թեթև ատլետիկայով` մասնակցելով բազմաթիվ սպորտային մրցումների: Եղել է Հայաստանի լավագույն հեռացատկորդուհիներից մեկը: 1994թ. ընդունվել է Երևանի Հայկական Բաց համալսարանի հագուստի գեղարվետսական մոդելավորում բաժին: Ուսման առաջին տարիներից մասնակցել է ուսանողական միջոցառումներին` ներկայացնելով իր հեղինակած հագուստները և արժանացել մրցանակների: Ավարտելով համալսարանը` ստացել է մոդելավորող-դիզայների որակավորում և դարձել Կիրառական արվեստի և դիզայնի միության անդամ: Հանդես է եկել հագուստի մոդելների անհատական ցուցադրություններով` «Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» և «Ավանգարդ» թեմաներով: Պարային առաջին քայլերը սկսել է 1995թ., Գևորգ Մարկոսյանի ղեկավարած «Մատադոր» սպորտային պարերի ակումբում: Հետագայում շարունակել է ուսումը Ռուսաստանի և Եվրոպայի պարային հայտնի պրոֆեսիոնալ դպրոցներում: Դառնալով Հայաստանի պարի քառակի փոխչեմպիոն` բազմիցս մասնակցել է աշխարհի, Եվրոպայի և Անդրկովկասի միջազգային առաջնություններին` անցնելով եզրափակիչ: Մարզվել և պարել է նաև ՌԴ Կրասնոդար քաղաքում` Անդրեյ Շիշկինի, Գերմանիայում` Բեռլինի պրոֆեսիոնալ դպրոցներից մեկում` Նիկո Շլեգերի, Իտալիայում` Ռոբերտո Դիմալտայի հետ: Այդ ժամանակահատվածում աշխատանքի հրավեր է ստացել Իտալիայի Բոլոնիա քաղաքի «Gabusi'sschool» սպորտային պարերի դպրոցից, որտեղ մասնակցել է սեմինար պարապմունքների և դասավանդել: 3 ամիս անց վերադարձել է Հայաստան և սկսել համագործակցել «Արմենյակ» պարային ակումբի ղեկավար, միջազգային կարգի մրցավար, դոցենտ Արա Մխոյանի հետ: 2005թ. ստեղծել է սեփական «CarmElenDance» պարային ստուդիան, որը 2012թ-ից գործում է նաև Բեռլինում: Հանդիսանում է UNESCO-CID միջազգային պարային և WDC աշխարհի պարերի և պրոֆեսիոնալ սպորտային պարողների միությունների անդամ: Իր բոլոր բեմական հագուստները ինքն է ստեղծել: